Վիոլետ Գրիգորյանի հարցազրույց Մարկ Նշանյանի հետ
Փետրվարին Երևանում էր հայաստանցի ինտելեկտուալների սպասված հյուրը` պրոֆեսոր Մարկ Նշանյանը, որ մի շարք դասախոսություններ ունեցավ «Ուտոպիանա» կազմակերպության լսարանում։ «Panorama.am»-ը օգտվեց այդ առիթից` ոչ միայն խմբագրությունում հյուրընկալելու նրան, այլև դասախոսություններին ներկա չգտնվողներին իր էջերում պրոֆեսորին հանդիպելու այս հնարավորությունը տալով:
Մարկ Նշանյանը հայերենի համալսարանական կրթությունն ստացել է Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում, իսկ փիլիսոփայությանը` Ստրասբուրգում: Հետևել է Ժակ Դերիդայի առաջին սերնդի ուսանող և լավագույն մեկնաբաններ Ժան-Լյուկ Նանսիի և Ֆիլիպ Լակու-Լապարդի դասերին: Դոկտորական ավարտաճառը գրել է գերմանական արդի փիլիսոփայության մասին: Նրա` անգլերեն և ֆրանսերեն հրատարակված բազմաթիվ գրքերից են, օրինակ` «Writers of Disaster»-ը («Աղետի գրողներ»` կազմված 4 մենագրությունից Չարենցի, Մահարու, Զաբել Եսայանի և Թոթովենցի մասին), «Yeghishe Charents, Poet of the Revolution» (Չարենցին նվիրված ուսումնասիրությունների հավաքածուն), «Ages et usages de la langue arme’nienne» (հայերեն լեզվի ոչ-լեզվաբանական պատմությունը), «La Re’volution nationale» («Ազգային-ազգայնական հեղափոխությունը»), «Le Deuil de la philologie» (Բանասիրության սուգը) և այլն: Շուտով լույս կտեսնի նաև Հակոբ Օշականին նվիրված ուսումնասիրության հատորը: 1980 թվականից հրատարակում է «Կամ» վերլուծական հանդեսը, ուր կարևոր տեղ է հատկացվում թարգմանությանը: Թարգմանել է Մորիս Բլանշո, Ժորժ Բատայ, Վալտեր Բենիամին, Նիցշե, Նանսի, Յունգեր, Բեռման, Շլեգըլ: 1995-96 թթ. Լոս Անջելոսի UCLA, իսկ 1996-2007թթ. Նյու Յորքի Քոլումբիա համալսարանների հայագիտական ամբիոնների վարիչն է եղել: Այժմ դասավանդում է Բեյրութի Հայկազյան համալսարանում:
Վիոլետ- Ի՞նչ ձևով է ձեր աշխատանքն առնչվում «Ուտոպիանայի» ընդհանուր գործունեության հետ, ի՞նչ էր դասախոսությունների նյութը։
Մարկ- Հրավիրված էի «Ուտոպիանայի» կողմե ու վայելեցի նրանց հոգածությունը, որուն համար շատ շնորհակալ եմ։ Այդ համածիրեն ներս տվի ընդամենը չորս դասախոսութիւն, որոնց ընդհանուր վերնագիրն էր «Առասպել, արվեստ, քաղաքականություն»։ Ատկե զատ մեկ անգամ դասախոսեցի նաև համալսարանը, Հակոբ Օշականի մասին, Սիրանույշ Դվոյանի խնդրանքով։ Հասկնալու համար հրավերին բնույթը, քանի մը բառով պետք է բացատրեմ հրավիրող կազմակերպության գործունեությունը։
ամբողջը »

Loading ...

Ռոբերտ Սաֆարյան
58-ամյա Ռոբերտ Սաֆարյանը ծնվել է Թեհրանում։ Ուսանել է կինո, պարսկերեն ու գրականություն։ Ճանաչվել է Իրանի 10 լավագույն կինոքննադատներից մեկը: Թարգմանել է Քրիստիեն Մետցի «Կինոյի նշանաբանությունը» և Դեյվիդ Բորդվելի ու Քրիստիան Թոմսոնի «Կինոյի պատմություն» գրքերը անգլերենից պարսկերեն։ Նկարել է վավերագրական ֆիլմեր: Նրա «Թեհրանը լուսանկարներում» ֆիլմը այս տարի ցուցադրվեց 6-րդ «Ոսկե Ծիրան» փառատոնում։ Թեհրանում հայերեն հրատարակվող «Հանդես գրականության և արվեստի» եռամսյայի խմբագրական կազմի անդամ է և «Հույս» երկշաբաթաթերթի խմբագիր։
«…երբ Շահումյանից և այլ տեղերից Հայաստան եկան փախստականները, նրանք բերեցին իրենց հետ նաև ընտանի կենդանիներին: Գալիս էին հույսով, որ մոտ ժամանակները վերադառնալու են իրենց տները, իրենց գյուղերը: Սակայն դա տեղի չունեցավ, իսկ հիշողության ճանապարհը արգելափակված է փշալարերի մի քանի շարքերով, զինված սահմանապահներով: Եվ ստեղծվեց մի տևական իրավիճակ, երբ մարդիկ, չկարողանալով ընտելանալ տեղանքին, հնարավորություն չունեն նաև հասնելու իրենց երանելի վայրը: Ֆիլմում այդ անել կացությունից ազատվելու փորձերն արտահայտվում են գլխավոր հերոսի փախուստներով»:
ամբողջը »

Loading ...
Ռոբերտ Սաֆարյան
Զիգմոնդ Ֆրոյդի հոգեվերլուծական դպրոցը հենց սկզբից լայն կիրառություն գտավ նաեւ արվեստի գործերի վերլուծության ու մեկնաբանության բնագավառում։ Ֆրոյդը հայտարարեց, որ մարդկային քաղաքակրթության իրականացման համար անհրաժեշտ է եղել (եւ է) ճնշել մարդու սանձարձակ բնազդներն ու կրքերը եւ դրանք ենթարկել հասարակության կողմից սահմանված օրենքներին ու, այն ինչ ավելի կարեւոր է, բարոյական սկզբունքներին։
Սակայն, ըստ Ֆրոյդի, մարդու ճնշված ու ենթագիտակցություն մղված բնազդները չեն ոչնչանում, այլ շարունակում են դեր խաղալ մարդու հոգեկան աշխարհի ձեւավորման գործում՝ հաճախ առաջացնելով հոգեկան խախտումներ եւ հիվանդություններ։ Հոգեվերլուծությունը նախ հրապարակ եկավ որպես հոգեբուժական մեթոդ, այն հավակնությամբ, որ բացահայտելով ենթագիտակցության մեջ գոյատեւող եւ հիվանդին խանգարող ճնշված (հետ մղված) ձգտումները, կարելի է բուժել նրան։ Հոգեվերլուծական տեսության համաձայն, մարդու ենթագիտակցության ոլորտն անցած կրքերն ու բնազդները, երեւան են գալիս նրա երազներում, լեզվային սայթաքումներում, ձայնային ելեւէջներում ու տոնայնության մեջ եւ, վերջապես, արվեստի գործերում։
ամբողջը »

Loading ...
Եղիշե Չարենցի
այս բանաստեղծությունները
առաջին
անգամ տպագրվել են
2004թ. Բնագիր հանդեսի 8-րդ համարում
***
Արմիկ, Արմիկ,
Դու տղայի ունես մարմին,
Բարակ մարմին,
Կրակ մարմին, –
Որպես եղեգ գարնանային…
Ախ, կուզեի մոտս գայիր, –
Բարակ մարմինդ տայիր,
Քեզ գգվեի, դողայի,
Գիրկս առած քեզ դող տայի
Որպես քնքուշ մի տղայի…
Արմիկ, Արմիկ,
Դու շրթունքներ ունես կարմիր, –
Հաստ շրթունքներ կրքաբորբոք,
Ամռան արև, կրակ ու շոգ…
Քո շուրթերի հուրը կարմիր…
***
Արմիկ, ուզում եմ, որ գաս
Շորերըդ հանես -
Եւ մերկ նըստես վըրաս -
Համարձակ անես,
Ինչքան չքնաղ կլինես
Երևի դու մերկ.-
Փոքրիկ մանկան նման,
Հասուն-ինչպես բերք։
Արմիկ, ուզում եմ քեզ հետ
Մեն-մենակ լինեմ,
Հետո քեզ շինեմ…
Գրկեմ մարմինդ տկլոր,
Որ տեգիս
Հպվեն կոնքերդ կլոր…
ամբողջը »

Loading ...
Ուկրաինական «Սեվոդնյա» թերթի լրագրող Ալեքսանդր Կորչինսկին առաջին լրագրողը եղավ, որ ուսումնասիրեց Սերգեյ Փարաջանովի քրեական գործը, որը երկար տարիներ ընկած էր Կիեւի մարզային դատարանի արխիվում: 2008-ի հունվարին «Սեվոդնյա» երկու համարներում հրապարակվեց նրա հետաքննությունը(այստեղ և այստեղ, )որը թարգմանաբար ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:
Բազում մարդիկ «Մոռացված նախնիների ստվերները» (ինչպես նաեւ բազմաթիվ այլ) հանճարեղ ֆիլմի ստեղծող Սերգեյ Փարաջանովին հիշում են ոչ միայն նրա արվեստով, այլև 1974 թ. սկանդալային դատավարությամբ (թեեւ փակ դատ էր, սակայն մախաթը պարկում չես թաքցնի): Բանն այն է, որ ռեժիսորին դատում էին ՈՒԽՍՀ Քր. օրենսգրքի «խայտառակ» 122 հոդվածով՝ արվամոլություն: Հիմա մեր օրենսգրքում նման հոդված ընդհանրապես չկա, սեռական կողմնորոշումը յուրաքանչյուր մարդու գործն է (եթե, իհարկե, դա չի կապվում բռնության կամ անչափահասների այլասերման հետ): Իսկ առաջներում դա ահեղ զենք էր իշխանության ձեռքին, այդ թվում նաեւ՝ այլախոհների դեմ պայքարի համար…
«Սեվոդնյա»-ի լրագրողին հաջողվեց ծանոթանալ Փարաջանովի քրեական գործին, որը երկար տարիներ ընկած էր Կիեւի մարզային դատարանի արխիվում: Ստորեւ մենք կներկայացնենք (ու կմեջբերենք) այդ նյութերի բովանդակությունը: Սակայն, առաջ անցնելով, կարելի է ամփոփել 35-ամյա վաղեմության փաստաթղթերի ուսումնասիրության տպավորությունը: Նախ՝ անկասկած, Փարաջանովին «քաշել» էին՝ ազատասիրական քաղաքացիական դիրքորոշման համար, նրան նստեցնելու «վերեւներից» ակնհայտ հրաման էր եղել (նա ստորագրում էր այլախոհների նամակներ, պաշտպանում էր, ընդ որում՝ հրապարակավ, ԽՍՀՄ-ում խոսքի ազատությունը եւ այլն): Երկրորդ՝ աներկբա է նաեւ, որ Փարաջանովն ունեցել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Նրան ավելի շատ գրավում էին տղամարդիկ, քան կանայք, ինչի մասին հենց ինքը քննության ընթացքում բավական համոզիչ խոսում է: Իշխանությունները պարզապես օգտագործեցին այդ հակումը (ու դրան առնչվող իրական իրադարձությունները)՝ ըմբոստ վարպետին «գահընկեց անելու» համար: Օրենքով նման բան թույլատրվում էր…
ամբողջը »

Loading ...
Ինքնագիր գրական մրցանակի ժյուրին առանձնացրել է 2011թ. ամառ-աշուն սեզոնի մրցանակաբաշխության համար ստացված 20 պատմվածքներից հետևյալ 7 պատմվածքները(short list), որոնցից մեկը կստանա լավագույն պատմվածքի մրցանակը.
Արմեն Գրիգորյան
ԱՌԱՎՈՏՎԱ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Շանթ Բաղրամեան
ԷԼ ՊՈՒԷՆՏԷ
Սիրանույշ Օհանյան
ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Մեսրոպ Մաշտոց
ՎԵՃ
Արմեն Օհանյան
ՄԱՏՐՅՈՇԿԱ
Վահե Բուդումյան
ԹԵՎԱԹԱՓ
Նատաշա Համիդյան
ՆԱՏԱՇԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Loading ...
ներկայացված է ինքնագիր գրական մրցանակին
Ռուզան Պետրոսյան
Գրկիր ինձ, Փարիզ
դեպի Փարիզ
Ինքնաթիռում երբ շատերն աղոթում էին ապահով թռիչքի համար, ես մտածում էի կողքս նստող ուղևորից քրտինքի հոտ չփչելու մասին: Երևան-Փարիզ թռիչքն էր: Տեղավորվել էի համարյա ինքնաթիռի թևի մոտ` 7-րդ շարքի C տեղում, ու սպասողական հայացքով հերթով տնտղում էի նոր հայտնվող ուղևորներին: Վերջապես հայտնվեցին նաև «իմոնք»: Հանգիստ շունչ քաշեցի: Այս անգամ էլ հեշտ պըլստացի: Ինձ բազմատեսակ հոտերի ըմբոշխնում չէր սպասվում: Ավելին, նույնիսկ շահեցի: Զույգը ֆրանսախոս էր. ֆրանսերենս մարզելու լավ առիթ էր: Կինը ֆրանսուհի էր, ամուսինը` հայ, բայց հայերեն դժվարությամբ էր խոսում: Նրանք Ֆրանսիական դեսպանատան հրավերով մշակութային կոնֆերանսի էին եկել: Դեսից դենից խոսեցինք, մինչև կեսօրին հասանք Փարիզ : Շառլ Դը Գոլ օդանավակայանի սպասասրահում կապուտաչյա մի տղամարդու ձեռքի ցուցանակին կարդացի “Miss Petrosyan”: Վարորդն էր, ինձ էր սպասում: -Bonjour (բարև),- մոտեցա նրան ու ձեռքով բարևեցի: Վերցրեց ճամպրուկներս, և գնացինք դեպի մեքենան: Ռադիոյի ձայնը գրավեց ուշադրությունս : Չդիմացա, միանգամից անցա զրույցի : – Ժան Լուի ՞ն է ,- հարցրի : -Pardon (ներեցե՞ք) : – Մը, ասում եմ` Ժան Լուի ՞ն է երգում ռադիոյով : -Ա~հ, այո, նա է : Ճանաչո ՞ւմ եք նրան : Հրաշալի է : – Այո, սիրում եմ նրա երգերը : Եթե չեմ սխալվում 70-ականների «Telephone» խմբից էր, չէ՞: -Օհ, այո… – Իսկ ե՞րբ տեղ կհասնենք, – անհամբեր հարցրի:
ամբողջը »

Loading ...

Մհեր Ենոքյանը բանտից ուղարկել է պատմվածքը
Ներկայացված է Ինքնագիր մրցանակին
Այս պատմվածքի հեղինակը` Մհեր Ենոքյանը դատապարտված է ցմահ ազատազրկման, գրում է բանտից: Երկրորդ անգամ է մասնակցում Ինքնագիր գրական մրցանակին: Անցյալ տարի նա ներկայացրել էր իր «Իրական պատմություն» պատմվածքը, որին արձագանքել էին բազմաթիվ մարդիկ:
Մհերը վարում բլոգ Ռադիո Վանում : Արդեն 4 ամիս է՝ ՖԲ-ում բացվել է խումբ՝ ի պաշտպանություն Մհեր Ենոքյանի :
Պատրաստվում է հրատարակության Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ, ՄԱՐԴ» գիրքը, ուր ներառված են անաազատության տարբեր տարիներին գրված գործեր՝ պատմվածքներ, նամակներ, հոդվածներ, գրաֆիկական աշխատանքներ:
Մհեր Ենոքյան
Մնացող երազներ
Մի օր… սա մեկ օրվա պատմություն է: Ընդամենը մեկ օր:
Կրակոտ ամառ էր: Ահավոր տոթ: Սակայն վաղ առավոտյան հով էր: Թափանցիկ անձրև էր գալիս: Ես դուրս եկա ութերորդ հարկի մեր տան կլորավուն պատշգամբ. պարզ երևում էր Արարատը, արևը դեռ դուրս չէր եկել: Շենքի դիմացի ճանապարհին հատ ու կենտ անցորդներ էին հայտնվում: Քիչ հեռու` ձորի եզրին, փոքրիկ տղա էր կանգնած, կողքին` երկար ականջներով որսորդական շուն: Տղան անշարժ էր, շունը, անձրևների կաթիլներից թրջվել էր ու ինքն իրեն ծիծաղելի ձևով թափ էր տալիս: Տղան կռացավ, ոչ մեծ մի քար վերցրեց ու ամբողջ ուժով նետեց դեպի ձորը: Որսորդական շունը տեղից կտրուկ պոկվեց,վազեց քարի հետևից:
ամբողջը »

Loading ...
Ներկայացված է ինքնագիր մրցանակին
Հովիկ Մկրտչյան
Ութսուն տարեկանը
Նա կլիներ մոտ 80 տարեկան; Դեմքը հինավուրց մագաղաթ էր հիշեցնում, որ ծալծլվել էր ու խորշոմապատվել ժամանակի հողմերից: Աչքերը համարյա չէին երևում դեմքի վրա. սեղմվել էին ակնակապիճներում և ոչինչ չէին արտահայտում: Այդ աչքերում շատ գաղտնիքներ էին մարել ու անհետացել, մինչև դարձել էին անկիրք , անարտահայտիչ ու խորհրդավոր:
ամբողջը »

Loading ...
Ներկայացված է Ինքնագիր գրական մրցանակին
Ազնիվ Նասլյան
«Տարօրինակ մարդ արարած»
- Վերջ, այս անգամ հաստատ գնալու եմ… ու հետ չեմ նայելու,- ու վճռական շրջվեց դեպի հայելին` խիստ հայացքով իրեն ոտքից գլուխ չափելու համար… դե, որ փոշմանել չլինի: Բայց երբ հայելու մեջ աչքն ընկավ աչքերին, խղճաց ինքն իրեն. հայացքի մեջ կրկին անգամ կարդաց, որ չի գնալու, թեև ճամպրուկն արդեն պատրաստ էր մինչև վերջին իրը, մինչև ատամի խոզանակը: Եվ երբ քաշում էր ցեպը, զգաց սրտի զարկերը, իսկ և իսկ նախորդ անգամների նման ու… փռվեց անկողնուն:
Այսպես էր ամեն անգամ ավարտվում ճամպրուկը դասավորելու «արարողությունը», երբ ամեն ինչ պատրաստ էր, և մնում էր միայն… հեռանալ:
ամբողջը »

Loading ...